Հավաքականի գլխավոր մարզիչ. Մխիթարյանը խնդիրներ ուներ Մոուրինյոյի հետ

Հավաքականի գլխավոր մարզիչ. Մխիթարյանը խնդիրներ ուներ Մոուրինյոյի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն ասել է, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» տեղափոխված Հենրիխ Մխիթարյանը խնդիրներ է ունեցել ՄՅՈւ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ: Այս մասին գրում է բրիտանական Тhe Daily Mail-ը:

«Ես զայրացած եմ Մոուրինյոյի վրա՝ Մխիթարյանին խաղալու հնարավորություն չտալու համար: Նոր ակումբում Մխիթարյանի վրա ճնշում չի լինի: Վենգերը սիրում է, երբ իր ֆուտբոլիստներն ինքնադրսևորվում են, և նա ուզում է՝ նրանք ավելի լավ ֆուտբոլ խաղան», - ասել է Պետրոսյանը:

Նրա խոսքով, Մխիթարյանն իր ոճով համապատասխանում է «Արսենալին», և ինքը երջանիկ է նրա տեղափոխության համար:

Մխիթարյանի տեղափոխումը «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» պաշտոնապես հաստատվել է հունվարի 22-ին: Հակառակ տեղափոխությունն է արել Ալեքսիս Սանչեսը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի ակումբի կազմում շաբաթական £200.000 կստանա:

Ընթերցեք նաև. Փորձագետները՝ Մխիթարյանի մասին․ «Հիանալի տրանսֆեր», «բարձրակարգ ֆուտբոլիստ»

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---