Անկարան հայտարարում է Աֆրինում 2 գյուղ գրավելու մասին30 հունվարի 2018 - 15:57 AMT PanARMENIAN.Net - «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շրջանակում սիրիական Աֆրինի 2 գյուղ անցել է Թուրքիայի ԶՈւ և ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակի վերահսկողության տակ: Այդ մասին հայտնել է թուրքական Anadolu գործակալությունը: Անկարան հայտարարել է, որ Սուլեյման Հալիլ և Սաթի Շաղի գյուղերը, որոնք գտնվում են Աֆրինից դեպի արևմուտք, «մաքրվել են» Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) և դրա հետ շաղկապված քրդերիYPG ինքնապաշտպանական ուժերի գրոհայիններից, գրում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ YPG հրամանատարության ներկայացուցիչը հայտարարել էր, որ Քրդական ինքնապաշտպանական ուժերին (YPG) հաջողվել է հետ մղել թուրքամետ ուժերի գրոհը սիրիական Աֆրինում: Անկարան հունվարի 20-ին Աֆրինի քրդերի դեմ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունն է սկսել: Որպես Թուրքիայի դաշնակիցներ են հանդես գալիս Սիրիայի ազատ բանակի գրոհայինները: Ռազմական գործողության մեկնարկից 2 օր անց Էրդողանը հայտարարեց, որ թուրքական զորքերը կհեռանան Սիրիայից, հենց որ գործողության նպատակն իրականացվի: Նա նշեց, որ Թուրքիայի գործողություններն ոչ թե քրդերի դեմ են ուղղված, այլ ահաբեկչական միջանցքի ստեղծման: Դամասկոսը դատապարտել է թուրքական ներխուժումը և մեղադրել Անկարային ահաբեկիչներին սատարելու մեջ: Քրդերը մեղադրել են ՌԴ-ին դավաճանության մեջ, իսկ Կրեմլը կոչ է արել բոլոր կողմերին զսպվածություն դրսևորել և հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |