ՀՀ թվային փոխակերպման օրակարգը հայտնի է. «ՍՄԱՐԹ» կառավարություն կստեղծվի

ՀՀ թվային փոխակերպման օրակարգը հայտնի է.  «ՍՄԱՐԹ» կառավարություն կստեղծվի

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունում ներկայացվել է «Հայաստանի թվային փոխակերպման օրակարգ 2018-2030թթ» շրջանակային փաստաթղթի նախագիծը, որով հիմք է դրվում Խելացի «ՍՄԱՐԹ» կառավարության ստեղծմանը:

Այն ենթարդրում է թվային հմտություններով օժտված ստեղծարար աշխատուժի, հուսալի և մատչելի ենթակառուցվածքների, անվտանգ ու դիմակայուն կիբեռտարածքի, համաշխարհային մակարդակով մրցունակ մասնավոր հատվածի, փոխկապակցված, համագործակցային և գործուն ինստիտուցիոնալ շրջանակի ստեղծում:

Գործընթացի իրականացման համար ուրվագծել է երեք ռազմավարական հեռանկար՝ 2018-2020թթ. «Թվային ցատկ» (ենթակառուցվածքների լայնամասշտաբ ներդրման և առկա միջոցների թարմացման շեշտադրում), 2021-2025թթ. «Թվային արագացում» (առավել բարձր արդյունավետություն ապահովելու ուղղությամբ ներդրումներ), 2026-2030թթ. «Թվայնացմամբ պայմանավորված զարգացում» (աճի ապահովման ուղղությամբ նորարարությունների խիստ շեշտադրում):

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---