Վարչապետը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին 1 փետրվարի 2018 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն փետրվարի 1-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան՝ Ալմաթի քաղաքում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Նախատեսված է նաև վարչապետի մասնակցությունը և ելույթը «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում» խորագրով միջազգային համաժողովին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: ԵՏՄ անդամ երկրների վարչապետերը կքննարկեն ինտեգրացիոն միավորման զարգացմանն ու իրավապայմանագրային բազայի կատարելագործմանն առնչվող հարցեր: Օրակարգում ընդգրկված են տրանսպորտային շուկայում մրցակցության և ագրոարդյունաբերական համալիրում գործակցության հարցեր: Նախատեսվում է քննարկել նաև մակրոտնտեսական իրավիճակն անդամ երկրներում և փոխադարձ առևտրի վիճակը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |