Tradewise Chess Festival. Լևոն Արոնյանն առաջատարների հնգյակում է

Tradewise Chess Festival. Լևոն Արոնյանն առաջատարների հնգյակում է

PanARMENIAN.Net - Ջիբրալթարում փետրվարի 1-ին ավարտող Tradewise Chess Festival շախմատի միջազգային մրցաշարի (276 մասնակից, 10 տուր) իներորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթել է Սեթհուրամանին (Հնդկաստան):

Վերջին տուրից առաջ Արոնյանը 7 միավորով Հիկարու Նակամուրայի (ԱՄՆ), Մաքսիմ Վաշյե-Լագրավի (Ֆրանսիա), Ռիչարդ Ռապպորտի (Հունգարիա) և Դանիիլ Դուբովի (ՌԴ) հետ բաժանում է 1-5-րդ հորիզոնականները:

Լրացուցիչ գործակիցներով Արոնյանը 4-րդ տեղում է:

Լիլիթ Մկրտչյանը սևերով առավելության է հասել Էլիզաբեթ Հապալայի (Ավստրիա) նկատմամբ և 5 միավորով գտնվում է 100-րդ հորիզոնականում:

Տասներորդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Նակամուրայի, Մկրտչյանը՝ Լուկա Մորոնիի (Իտալիա) հետ, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---