Շարմազանով. Վարչապետի թեկնածուի անունը թաքուն չի պահվի

Շարմազանով. Վարչապետի թեկնածուի անունը թաքուն չի պահվի

PanARMENIAN.Net - Վարչապետի թեկնածուի հարց ՀՀԿ գործադիր մարմնի նիստում չի քննարկվել: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո:

«Երբ ժամանակը կգա, կքննարկենք: Թաքուն չի լինելու, հայտարարելու ենք, օրենքով սահմանված կարգով և ժամկետներով կքննարկենք ու կներկայացնենք»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

«Հրայր Թովմասյանը Պետական-իրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահն է, ՍԴ-ի հետ կապված որևէ հարց չի քննարկել»,-հավելել է Շարմազանովն՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանը դուրս է գալու կուսակցությունից, որպեսզի Սահմանադրական դատարանում համապատասխան պաշտոն ստանա կամ ընդգրկվի Բարձրագույն դատական խորհրդի կազմում:

2018 թվականին ավարտվում են գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորություններն, որից հետո ՀՀ-ն անցնում է խորհրդարանական կառավարման՝ վարչապետի լայն իրավասություններով:ՀՀ-ում տևական ժամանակ քննարկվում է՝ արդյոք գործող վարչապետը կշարունակի պաշտոնավարել, թե կզիջի պաշտոնը գործող նախագահին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---