Tradewise Chess Festival. Լևոն Արոնյանը հաղթել է թայ-բրեյքում

Tradewise Chess Festival. Լևոն Արոնյանը հաղթել է թայ-բրեյքում

PanARMENIAN.Net - Ջիբրալթարում ավարտվել է Tradewise Chess Festival (276 մասնակից) շախմատի միջազգային մրցաշարը: Վերջին՝ տասներորդ տուրում, Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի է խաղացել Հիկարու Նակամուրայի (ԱՄՆ) հետ և 7.5 միավորով բաժանել 1-7-րդ տեղերը:

Լրացուցիչ ցուցանիշներով Արոնյանը 4-րդն է: Մրցաշարի կանոնակարգի համաձայն, 1-4-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները խաղացել են թայ-բրեյք (կարճեցված ժամանակով պարտիաներ):

Կիսաեզրափակիչներում Արոնյանը հաղթել է Ռապպորտին (Հունգարիա)՝ 2:0, իսկ Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Վաշյե-Լագրավն առավելության է հասել Նակամուրայի նկատմամբ (2.5:1.5): Եզրափակչում Արոնյանն ուժեղ էր Վաշյե-Լագրավից՝ 2.5:1.5:

Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը 5,5 միավորով պայքարն ավարտել է 98-րդ հորիզոնականում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---