Շարմազանով. ԼՂ խնդրին կրոնական երանգ տալու Բաքվի ջանքերն ապարդյուն են 2 փետրվարի 2018 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեի կոչը մահմեդականներին՝ միավորվել Արցախի հարցի լուծման համար, ոչ այլ ինչ է, քան՝ Արցախի խնդրին կրոնական երանգ հաղորդելու անթույլատրելի փորձ: Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա շեշտել է, որ Արցախյան հիմնահարցին կրոնական երանգ տալու Ադրբեջանի հոգևոր ու աշխարհիկ ղեկավարության բոլոր ջանքերը դատապարտված են անհաջողության՝ նշելով, որ Իրանի ու այլ երկրների հավասարակշռված մոտեցումը խոսում է այդ կարևորագույն փաստի մասին, հայտնում է Aysor.am-ը: «Սա ձախողված փորձ է, որովհետև Արցախյան հիմնահարցը կրոնական երանգ չունի, Արցախյան հիմնահարցում կրոնական երանգ փնտրելն անբարոյականություն է: Դրա վառ ապացույցն Իրանի Իսլամական Հանրապետության հավասարակշռված դիրոքորոոշումն է Արցախյան հիմնահարցում», - ասել է նա: Նա հավելել է, որ Արցախի ժողովրդի պայքարը բացառապես մարդու իրավունքների պաշտպանության պայքար է: «Դա պայքար է ազատության, անկախության, որը ուշ թե շուտ պսակվելու է հաջողությամբ: Արցախի երկնակամարում պետք է ծածանվի եռագույնը, ուզեն Ադրբեջանում, թե չուզեն, դա է ցույց տալիս պատմությունը»,-ասել ՀՀԿ խոսնակը: Ստամբուլում տեղի ունեցած «Երուսաղեմ. Աստծո լույսով լուսավորված քաղաք» միջազգային համաժողովում Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն կոչ է արել բոլոր մահմեդականներին միավորվել արցախյան հիմնախնդրի լուծման համար: «Մենք կոչ ենք անում ամբողջ մահմեդական աշխարհին միավորվել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման շուրջ», - ասել էր Փաշազադեն: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |