Մխիթարյանը Եվրոպայի լիգայում 77 համարի շապիկով է խաղալու

Մխիթարյանը Եվրոպայի լիգայում 77 համարի շապիկով է խաղալու

PanARMENIAN.Net - Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ու լոնդոնյան «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայում հանդես է գալու ոչ թե 7, այլ 77 համարի մարզաշապիկով։

Ինչպես հայտնում է Goal-ը, Մխիթարյանը չի կարողանա հագնել ԱՊԼ համար նախատեսված համարով մարզաշապիկը, քանի որ 7 համարի տակ Եվրոպայի լիգայում արդեն հանդես է եկել Ալեքսիս Սանչեսը։

Վերջինս տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»՝ Մխիթարյանի փոխարեն, սակայն Եվրոպայի լիգայում «Արսենալի» կազմում 1 հանդիպում է անցկացրել։

Մխիթարյանն «Արսենալ» է տեղափոխվել ՄՅՈՒ-ից 2018-ի հունվարին։ Մանկունիանցիների կազմում նա անցկացրել է մոտ մեկուկես տարի։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---