ԶԼՄ-ներ. Մանչինին Իտալիայի ֆուտբոլի հավաքականի ղեկավարի ամենահավանական թեկնածուն է

ԶԼՄ-ներ. Մանչինին Իտալիայի ֆուտբոլի հավաքականի ղեկավարի ամենահավանական թեկնածուն է

PanARMENIAN.Net - Ըստ իտալական ԶԼՄ-ների, ռուսական «Զենիթ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական հավակնորդն է: Gazzetta dello Sport և Corriere dello Sport պարբերականները նրան են ամենահավանական թեկնածուն համարում:

Նշվում է, որ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան կարող է հրաժարագին առաջարկել Մանչինիի համար, որը երկարաժամկետ պայմանագիր ունի ռուսական թիմի հետ: Մասնագետը սկսել է աշխատել «Զենիտի» հետ ընթացիկ խաղաշրջանի սկզբին, գրում է championat.com-y:

Ավելի վաղ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հանձնակատար Ալեսանդրո Կոստակուրտան հայտնել էր, որ Մանչինին Իտալիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուներից մեկն է: Իտալիայի հավաքականը չկարողացավ դուրս գալ ԱԱ-2018-ի եզրափակիչ, որի հետևանքով գլխավոր մարզիչ Ջանպիերո Վենտուրան նոյեմբերին հեռացավ պաշտոնից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---