Մխիթարյանը նպաստել է Օբամեյանգի տեղափոխմանը «Արսենալ» (վիդեո) 3 փետրվարի 2018 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել է «Արսենալ», նպաստել է գաբոնացի հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգի փոխադրմանը լոնդոնյան ակումբ: Մխիթարյանը ընկերացել է Օբամեյանգի հետ դեռ Դորտմունդի «Բորուսիայում»: Այդ մասին հայտարարել է ինքը Օբամեյանգը: «Ես իսկապես ուրախ եմ: Միկին իրականում ինձ համար եղբոր պես է, իմ լավ ընկերն է, նախկինում մենք խաղացել ենք միասին: Ես իրոք ուրախ եմ կրկին տեսնել նրան»,-ասել է Օբամեյանգը, հայտնում է Arsenal Player-ը: Վերջին համատեղ 2015/16 խաղաշրջանում Մխիթարյանն ու Օբամեյանգը միասին 106 միավոր են հավաքել «գոլ+փոխանցում» համակարգով, որը գերազանց արդյունք է: «Նա զանգահարել է ինձ մի քանի անգամ և հարցրել՝ «Դե ի՞նչ, տեղափոխվում ես թե ոչ»: Ես էլ պատասխանում էի. «Սկզբից դու ասա՝ ստորագրելո՞ւ ես պայմանագիրը»: Իսկ հետո նա ասաց, որ ամեն ինչ արված է, և, անշուշտ, դա այստեղ տեղափոխվելու պատճառներից մեկն էր: Կարծում եմ՝ մենք հասկանում ենք միմյանց ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրանից դուրս: Կարծում եմ, դա է պատճառը, որ խաղադաշտում մի փոքր ավելի հեշտ է լինում»,-ասել է Օբամեյանգը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել է «Արսենալ», ընդգրկվել է հունվարի լավագույն ֆուտբոլային տրանսֆերներիխորհրդանշական հավաքականում: Մխիթարյանի տեղափոխումը «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» պաշտոնապես հաստատվել է հունվարի 22-ին: Հակառակ տեղափոխությունն է արել Ալեքսիս Սանչեսը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի ակումբի կազմում շաբաթական £200.000 կստանա: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |