«Բարսելոնայի» մասին մուլտֆիլմ կնկարահանեն 3 փետրվարի 2018 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Pixar անիմացիոն ստուդիան մտադիր է մուլտֆիլմ նկարահանել, որի գլխավոր հերոսները կլինեն «Բարսելոնայի» ֆուտբոլիստները: Այդ մասին հայտնում է La Jugada Financiera-ն: «Կատալոնացիները բանակցում են ամերիկացի ռեժիսորների հետ անիմացիոն ֆիլմի նկարահանումների շուրջ: Արդեն հանդիպումներ են եղել «Բարսելոնայի» և Pixar-ի մենեջերների միջև: Մենք չենք խոսում անհայտ պրոդյուսերների մասին: Դա Ուոլթ Դիսնեյն է»,-ասել է ռադիոհաղորդավար Ռոկկո Շտայնհաուզերը: Ֆիլմի միջոցով «Բարսելոնան» փորձում է ավելի ճանաչելի դառնալ մեդիատարածքում: Կինոնկարի մանրամասների և սյուժեի մասին ոչինչ չի ասվում: 21 հանդիպումից հետո «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության առաջատարն է: Կատալոնական ակումբը 57 միավոր ունի և 11 միավորով առաջ է Մադրիդի «Ատլետիկոյից»: 2017-ի դեկտեմբերին Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է իր կյանքը կինոյի հետ կապելու ցանկության մասին: Նա հայտարարել էր, որ ֆուբոլային կարիերայի ավարտից հետո ցանկանում է բիզնեսով զբաղվել և ֆիլմեր նկարահանել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |