Անրին` Օբամեյանգի ու Մխիթարյանի մասին. Նրանք իրար շատ լավ գիտեն

Անրին` Օբամեյանգի ու Մխիթարյանի մասին. Նրանք իրար շատ լավ գիտեն

PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին, խոսելով «զինագործների» երկու նորեկներ Հենրիխ Մխիթարյանի և Պյեր-Էմերիկ Օբամեյանգի մասին, ասել է, որ «հիանալի է», երբ երկու տարբեր ակումբից ձեռք բերված ֆուտբոլիստներ միասին խաղալու փորձ ունեն: Այս մասին գրում է բրիտանական Birmingham Mail-ը:

Գաբոնացի ֆուտբոլիստ Օբամեյանգը և Հայաստանի ազգային հավաքականի կիսաշատպան Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայում» միասին խաղացել են 2013-2016 թվականներին:

«Օբամեյանգը խաղացել է Մխիթարյանի հետ, ուստի նրանք իրար շատ լավ գիտեն, գիտեն ինչպես խաղալ միասին»,- ասել է Անրին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը տեղափոխվել է Լոնդոնի «Արսենալ»: ֆուտբոլիստի հետ կնքվել է երկարաժամկետ պայմանագիր, իսկ տրանսֆերը ռեկորդային գումար է արժեցել:

Հունվարին «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» էր տեղափոխվել նաև Հենրիխ Մխիթարյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---