ԶԼՄ-ներ. «Ռեալը» կբարձրացնի Ռոնալդուի աշխատավարձը

ԶԼՄ-ներ. «Ռեալը» կբարձրացնի Ռոնալդուի աշխատավարձը

PanARMENIAN.Net - Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այսուհետ ավելի շատ կվաստակի՝ նա տարեկան 30 մլն եվրո կստանա:

Նոր խաղաշրջանում Ռոնալդուն, որի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2021-ին, 9 մլն եվրո ավելի կստանա: Այդպիսով, Ռոնալդուի աշխատավարձը կմոտենա ՊՍԺ տեղափոխված բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ Նեյմարի աշխատավարձին, որը տարեկան 33 մլն եվրո է ստանում, գրում էsports.ru-ն ABC-ի վրա հղումով:

Ավելի վաղ ԶԼՄ-ները գրում էին, թե իբր Ռոնալդուի հարաբերությունները «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ վատթարացել են, քանի որ նա չի կատարել 2017-ին Չեմպիոնների լիգայում հաղթանակից հետո տված խոստումը՝ պայմանագրի պայմանները բարելավելու մասին: Գրում էին նաև, որ Ռոնալդուն մտադիր է վերադառնալ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»: Սակայն հունվարի ավարտին Ռոնալդուն խոստովանեց, որ մտադիր չէ առաջիկայում հեռանալ ակումբից և սիրում է Իսպանիան:

«Ռեալի» կազմում Ռոնալդուն 4 անգամ «Ոսկե գնդակ» է նվաճել: 2017/18թթ. խաղաշրջանում նրա հաշվին 18 գոլ և 4 գոլային փոխանցում կա:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---