Երկրաշարժ Թայվանում. 4 զոհ կա, 82 անհետ կորած

Երկրաշարժ Թայվանում. 4 զոհ կա, 82 անհետ կորած

PanARMENIAN.Net - 6,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Թայվանի Հուալյան քաղաքում: Առնվազն 4 մարդ է զոհվել, 82 անհետ կորած կա, ավելի քան 240 տուժած: Այդ մասին հայտարարել է կառավարության ղեկավար Վիլյամ Լայը:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են փետրվարի 6-ի տեղի ժամանակով 23:50-ին (5:50 Գրինվիչի ժամանոկվ) ափից մոտ 22 կմ հեռավորության վրա, հայտնում է BBC-ին:

Քաղաքի կենտրոնում առնվազն 4 շենք է մասնակիորեն փլուզվել կամ վնասվածքներ ստացել, այդ թվում Marshal 10-հարկանի հյուրանոցը: Ներսում դեռ մարդիկ կան: Փրկարարներին հաջողվել է հանել 28 մարդու:

Վնասվել է նաև ռեստորաններից մեկն ու զինհոսպիտըալի շենքը:

Փետրվարի 4-ի նույն շրջանում տեղի էր ունեցել 6,4 մագնիտուդով երկրաշարժ, որին հաջորդել է 2 հետցնցում ավելի փոքր ուժգնության: Բոլոր ցնցումների էպիկենտրոնները մոտ են եղել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---