ԱՄՆ-ին անհանգստացնում է Հայաստանում առկա լարվածությունը 7 մարտի 2008 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզային, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման հիմնական թեման եղել է Հայաստանում հետընտրական շրջանում ստեղծված իրավիճակը եւ դրանից հնարավորինս արագ դուրս գալու հնարավորությունները: Ընդգծելով իշխանությունների պատասխանատվությունը երկրում կայունության, անվտանգության եւ հասարակական կարգի պահպանման գործում, Նախագահն ասել է, որ ձեռնարկված բոլոր միջոցները թելադրված են ստեղծված իրավիճակից: Դրանց հիմնական նպատակն է վիճակը կայունացնել, չեզոքացնել վտանգները եւ գործընթացներն վերադարձնել իրենց բնականոն հուն: Մեթյու Բրայզայի խոսքով, Միացյալ Նահանգներն ուշադրությամբ հետեւում է Հայաստանում իրադարձությունների զարգացմանը: Հասկանալով երկրում կարգ ու կանոնի հաստատմանն ուղղված կառավարության քայլերը, ամերիկացի դիվանագետը միաժամանակ նշել է, որ իրենց անհանգստացնում է առկա լարվածությունը: Նա կարեւորել է բոլորի կողմից պատասխանատվության դրսեւորումը եւ լարվածության հնարավորինս արագ թուլացումը: Մեթյու Բրայզան Նախագահի հետ քննարկել է նաեւ այս իրավիճակում գործող որոշակի սահմանափակումների հետ կապված հարցեր: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով |