Վենգերը՝ Մխիթարյանի և Օբամեյանգի մասին. Այս տղաները բարձրակարգ ֆուտբոլիստներ են 8 փետրվարի 2018 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը բարձր է գնահատել վերջերս «Մանչեսթեր Յունայթեդից» իր ակումբ տեղափոխված Հայաստանի ազգային հավաքականի կիսպաշտպան Հենրիխ Մխիթարյանիխաղը: Այս մասին գրում է բրիտանական Mirror պարբերականը: «Նա շատ պրոֆեսիոնալ է մարզումների և խաղերի ընթացքում»,- ասել է ֆրանսիացի մարզիչը՝ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղին ընդառաջ: Ըստ Վենգերի, խաղի սկսվելուն պես Մխիթարյանը, ինչպես նաև «Բորուսիայից» «Արսենալ» տեղափոխված Պիեր Էմերիկ Օբամեյանգը բարձրակարգ խաղ են ցուցադրել: «Նրանք գիտեն՝ ինչն է կարևոր, և կենտրոնանում են իրենց խաղի վրա: Այս տղաները բարձրակարգ ֆուտբոլիստներ են»,- ասել է Վենգերը: «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղը կկայանա փետրվարի 10-ին, տեղական ժամանակով 16:30-ին: Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-«Էվերթոն» խաղի առաջին խաղակեսում 2 գոլային փոխանցում է կատարել, նպաստելով առաջին ու 4-րդ գոլերին, որոնք խփեցին Աարոն Ռեմսին ու Պիեր Էմերիկ Օբամեյանգը։ Երկրորդ խաղակեսում «Էվերթոնը» կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն 74-րդ րոպեին Մխիթարյանի հերթական փոխանցումից հետո Ռեմսին խփեց իր երրորդ գնդակը՝ հաշիվը 5:1 դարձնելով։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |