Սարգսյան. Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվել եմ 2011-ին 9 փետրվարի 2018 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Իշխող Հանրապետական կուսակցության՝ Հայաստանի չորրորդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ իր քաղաքացիության հետ կապված խնդիր չկա: «Այո, ես եղել եմ Մեծ Բրիտանիայի քաղաքացի: 2000 թվականին, երբ ես ազատվեցի դեսպանի պաշտոնից, դրանից հետո դիմել եմ քաղաքացիության համար Բրիտանիայում և ստացել եմ քաղաքացիություն 2002 թվականին: Դրանից հետո քաղաքացիությունից հրաժարվել եմ 2011-ից», - ասել է Սարգսյանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Ըստ ՀՀ Սահմանադրության՝ Հայաստանի նախագահ կարող է ընտրվել վերջին վեց տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող և Հայաստանում մշտապես բնակվող անձը: «Ես տասնյակ ընկերությունների խորհրդի անդամ եմ եղել, հիմա էլ եմ, և ինչ-որ տեղեր գրանցված է եղել, որ ես բրիտանացի եմ, ինչ-որ տեղեր՝ հայ: 2011-ին հրաժարականս տալուց հետո Financial Times-ում հայտարարություն չեմ տվել, որ գնացել եմ, և բոլոր տեղերում ինձ ընդունել են որպես Արմեն Սարգսյան, ոչ թե որպես Բրիտանիայի քաղաքացի», - նշել է Արմեն Սարգսյանը: Սարգսյանն անդրադարձել է նաև այն հարցին, թե ինչու է նա Eurasia House-ի 2014թ. ռեգիստրում գրանցված որպես Բրիտանիայի քաղաքացի: Նա մասնավորապես նշել է, որ Eurasia House-ն իր հիմնադրած կազմակերպությունն է, որը հիմնվել է 2000-ականների սկզբին, իսկ դրա դուստր կազմակերպությունը Քեմբրիջի համալսարանում ինստիտուտ էր և կոչվում էր Eurasia Center, որը տասնյակ, հարյուրից ավելի հայ երիտասարդների կրթություն է տվել Բրիտանիայում և այլ վայրերում: «2010-ի շրջանակներում այդ կազմակերպությունը դադարեցրել է գործունեությունը տարբեր պատճառներով: Իսկ թե «ինչպես է փաստաթղթերում մնացել, այդ ռեգիստրում ինչու եմ 2014 թվականին գրանցված որպես բրիտանացի», ապա եթե ուրիշ ընկերություններ նայեք, Դավոսը եթե նայեք, կարող է գտնեք, որ ես Անգլիայի քաղաքացի եմ: Դուք կարծո՞ւմ եք, որ Բրիտանիայում եթե ինչ-որ մեկը հրաժարվեց, ամեն տեղերից իր անունը հանո՞ւմ են», - ասել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը: Մարտի 2-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու, Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը պաշտոնը ստանձնելու պատրաստակամության վերաբերյալ իր որոշումը կայացնելու է բոլոր քաղաքական ուժերի և հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո: 4-րդ նախագահին ընտրելու է խորհրդարանը։ Ընդդիմադիր ԵԼՔ խմբակցության թեկնածուն է պատգամավոր, իրավաբան Արտակ Զեյնալյանը, այլ խմբակցություններ թեկնածու չեն առաջադրել։ Ընթերցեք նաև.Արմեն Սարգսյան. ԵԼՔ-ի հետ քննարկումը շատ բաց էր և պրոֆեսիոնալ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |