ՀՅԴ քաղկոմիտեն դատապարտել է Ավագանու նիստում կանանց հանդեպ բռնությունը

ՀՅԴ քաղկոմիտեն դատապարտել է Ավագանու նիստում կանանց հանդեպ բռնությունը

PanARMENIAN.Net - ՀՅԴ-ի Երևանի քաղաքային կոմիտեն դատապարտել է փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստում «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների նկատմամբ կիրառված բռնությունը: Այս մասին ասվում է կոմիտեի հայտարարության մեջ:

«Անթույլատրելի է Երևան քաղաքում բազմաթիվ կենցաղային խնդիրների առկայությունը և դրանց նկատմամբ քաղաքապետարանի շարունակական անտարբերությունը, երբ այդ խնդիրները բազմիցս բարձրացվել են քաղաքացիների կողմից, իսկ դրանց լուծման ուղղությամբ որևէ տեսանելի քայլ չի արվել», - ասվում է հայտարարությունում:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ աննպատակահարմար է քաղաքում գոյություն ունեցող խնդիրների «բեմականացված ներկայացումը» ավագանու նիստում:

«Խնդիրները ներկայացնելու առավել ընդունելի տարբերակներ կան, և կարծում ենք՝ այդ տարբերակները սպառված չեն: Սակայն դա ոչ մի ձևով չի արդարացնում ավագանու մեծամասության կողմից, մեղմ ասած, ոչ քաղաքակիրթ եւ մարդու իրավունքների բոլոր նորմերը խախտող վարքի դրսևորումները, որին ականատես եղանք բոլորս»,- նշվում է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---