Տիգրան Պետրոսյանը գլխավորում է «Աէրոֆլոտ օփեն»-ի մրցաշարային աղյուսակը

Տիգրան Պետրոսյանը գլխավորում է «Աէրոֆլոտ օփեն»-ի մրցաշարային աղյուսակը

PanARMENIAN.Net - Մոսկվայում ընթացող «Աէրոֆլոտ օփեն» շախմատային փառատոնի գլխավոր A մրցաշարի չորրորդ տուրում գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը ոչ ոքի է խաղացել Վիորել Բոլոգանի (Մոլդովա) հետ և 3.5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչների արդյունքները. Գաբրիել Սարգսյան, Մանուել Պետրոսյան, Արամ Հակոբյան, Հայկ Մարտիրոսյան՝ 2-ական միավոր (24, 34, 41, 58-րդ տեղեր), Շանթ Սարգսյան՝ 0 (92-րդ), հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Փետրվարի 24-ին կկայանան հինգերորդ տուրի պարտիաները:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---