Կալանավորված պատգամավորին պատկանող ռեստորանի տարածքում հայտնաբերվել եւ առգրավվել է մեծաքանակ զինամթերք

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից օրենքով սահմանված կարգով իրականացված օպերատիվ տեխնիկական միջոցառումների արդյունքում հայտնի է դարձել, որ մարտի 12-ին ՀՀ քր.օր-ի 225 հոդվածի 3-րդ մասի - 300 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով կալանավորված ԱԺ պատգամավոր Սասուն Միքաելյանը Հրազդանի իրեն պատկանող «Վանատուր» ռեստորանի պահակ Էդիկ Խաչատրյանին հրահանգել էր թաքցնել իր կողմից պահեստավորված զինամթերքը, հաղորդում է ԱԱԾ մամլո ծառայությունը: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում` մարտի 13-ին, «Վանատուր» ռեստորանային համալիրի տարածքում գտնվող ձկնաբուծական լճակից հայտնաբերվել եւ առգրավվել էՖ-1, ՌԳԴ-5, ՌԳ-42 տեսակների 20 եւ հակատանկային 15 նռնակ, հակատանկային նռնակի 8 պայթուցիչ, ինքնաձիգի եւ գնդացրի տարբեր տրամաչափի 11 արկղ փամփուշտ, ինքնաձիգի լիցքավորված 1 պահունակ, Ֆ-1 տեսակի նռնակի 15 պայթուցիչ, լուսաազդանշանային 2 հրթիռ, ներարկիչի 15 ասեղ, «Պրոմետազին» տեսակի 2 սրվակ հոգեմետ դեղամիջոց, մեծ քանակությամբ տարբեր տրամաչափի փամփուշտներ, ինչպես նաեւ 1 ինքնաշեն հրազեն:



Նշենք, որ հետախուզման մեջ գտնվող Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Սասուն Միքայելյանը ձերբակալվել է մարտի 12-ին: Նրան մեղադրանք է ներկայացվել սպանություններով ուղղորդվող զանգվածային անկարգությունների կազմակերպման եւ իշխանության բռնի յուրացման ն ուղղված գործողությունների կատարման համար:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---