The Times. ԱՊԼ-ն ձմեռային ընդմիջում կունենա 2019/20 խաղաշրջանից

The Times. ԱՊԼ-ն ձմեռային ընդմիջում կունենա 2019/20 խաղաշրջանից

PanARMENIAN.Net - Անգլիայում եկել են այն եզրակացության, որ ձեմռային ընդմիջման բացակայությունը վատ է անդրադառնում հավաքականի և եվրագավաթներում ակումբների ցուցանիշների վրա: Ուստի 2019/20 խաղաշրջանից բոլոր լիգաներում ձմեռային ընդմիջում կլինի:

Լրացուցիչ դադարը կհայտնվի Անգլիայի գավաթի 5-րդ ռաունդի բոլոր խաղերը շաբաթվա կես տեղափոխելու շնորհիվ, ինչը թույլ կտա մոտ 2 շաբաթ դադար ունենալ փետրվարի սկզբին, գրում է Eurosport-ը The Times-ի վրա հղումով:

Մինչդեռ եվրագավաթների խաղերը մեկնարկում են փետրվարի կեսին և թիմերն ինչ-որ կերպ պետք է պատշաճ մարզավիճակ ունենան:

ԱՊԼ ղեկավարությունը փոխհատուցում կվճարի օտարերկրյա հեռուստաալիքներին խաղերը տեղափոխելու համար: Ձմեռային դադարի մասին նախաձեռնությանը հավանություն է տվել ԱՊԼ մարզիչների մեծ մասը, որոնք բողոքում են չափազանց խիտ ժամանակացույցից և ֆուտբոլիստների բազում վնասվածքներից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---