Մխիթարյանը հավակնում է դառնալ «Արսենալի» փետրվարի լավագույն խաղացող

Մխիթարյանը հավակնում է դառնալ «Արսենալի» փետրվարի լավագույն խաղացող

PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալն» իր պաշտոնական կայքում քվեարկություն է անցկացնում երկրպագուների շրջանում` փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստին պարզելու համար: Լավագույնի կոչման հավակնորդների թվում է նաև Հայաստանի ազգային հավաքականի և ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են նաև Նաչո Մոնրեալը, Աարոն Ռեմզին և Հեկտոր Բելերինը:

Քվեարությանը կարող եք մասնակցել այստեղ:

Հենրիխ Մխիթարյանը փետրվարին «Արսենալի» կազմում երեք հանդիպման է մասնակցել Պրեմիեր լիգայում: «Էմիրեյթսում» իր նորամուտի խաղում Մխիթարյանը 3 գոլային փոխանցման հեղինակել էր դարձել՝ օգնել «զինագործներին» հաղթել 5:1 հաշվով: Մխիթարյանը ևս երկու հանդիպման է մասնակցել ակումբի կազմում Եվրոպա լիգայում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---