Մեդվեդևան կմասնակցի գեղասահքի աշխարհի առաջնությանը

Մեդվեդևան կմասնակցի գեղասահքի աշխարհի առաջնությանը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Գորշկովը հրապարակել է ՌԴ հավաքականի կազմը, որը մասնակցելու է Միլանում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Կանանց մենասահքում ՌԴ-ն կներկայացնի նաև Ռուսաստանը ներկայացնող գեղասահքի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիադայի արծաթե մրցանակակիր Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան):

Եվգենիա Մեդվեդևան Փհենչհանում 2 արծաթե մեդալ է նվաճել՝ անձնական և թիմային մրցումներում: Գեղասահքի աշխարհի առաջնությունը կանցկացվի մարտի 19-25-ը և պաշտոնապես կեզրափակի օլիմպիական մարզաշրջանը:

Մեդվեդևայից բացի մենասահքում հանդես կգան նաև Ալինա Զագիտովան և Մարիա Սոտսկովան:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մեդվեդևան (Բաբասյան) գլխավորել է «Մեդիալոգիայի» վարկանիշը որպես ռուսական ԶԼՄ-ներում Փհենչհանի Օլիմպիադայի ամենահիշատակվող մասնակից:

Փետրվարի 23-ին Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) նվաճել է Փհենչհանում ընթացող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալը: Առաջին տեղում նույնպես ՌԴ-ն ներկայացնող 15-ամյա Ալինա Զագիտովան է:Ազատ ծրագրում գեղասահորդուհիները հավաքել են 156,65 միավոր յուրաքանչյուրը, սակայն 2 ծրագրի միավորների հանրագումարով առաջինը Զագիտովան էր:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---