Մեդվեդևա․ Հայկական արյուն ունեմ, բայց ինձ ավելի շատ ռուս եմ զգում 1 մարտի 2018 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը ներկայացնող գեղասահքի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Փհենչհանի Օլիմպիադայի կրկնակի արծաթե մրցանակակիր Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) խոստովանել է, որ թեև հայրը, Արման Բաբասյանը, հայ է, նա իրեն ավելի շատ ռուս է զգում: Մանկական մրցաշարերում Եվգենիան հանդես էր գալիս Բաբասյան ազգանունով, սակայն, ավելի ուշ վերցրել է տատի օրիորդական ազգանունը: «Սկսեմ նրանից, որ արյունս ոչ ոք չի փոխել: Հայրս հայ է: Բայց հայկական մշակույթին ես այնքան էլ ծանոթ չեմ»,-ասել է Մեդվեդևան, հայտնում է «Ռ-Սպորտը»: Նա հավելել, որ առիթ չի եղել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների ուղեկցությամբ ծրագիր կատարել: Բացի այդ, գեղասահորդուհին խոստովանել է, որ այնքան էլ չի սիրում հայկական խոհանոցը, և իրեն ավելի շատ ռուս մարդ է զգում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մեդվեդևան մասնակցելու է Միլանում կայանալիք աշխարհի առաջնությանը: Փետրվարի 23-ին Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) նվաճել է Փհենչհանում ընթացող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալը: Առաջին տեղում նույնպես ՌԴ-ն ներկայացնող 15-ամյա Ալինա Զագիտովան է:Ազատ ծրագրում գեղասահորդուհիները հավաքել են 156,65 միավոր յուրաքանչյուրը, սակայն 2 ծրագրի միավորների հանրագումարով առաջինը Զագիտովան էր: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից Պօղոսեանը նշանակվել էր պաշտոնում 2022–ի հունվարին |