Վայնշտեյնի ընկերությունը վաճառվել է $ 500 մլն 2 մարտի 2018 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Weinstein Co. պրոդյուսերական ընկերությունը, որի հիմնադիրներն են Հարվի և Ռոբերտ Վայնշտեյնները, վաճառվել է մի խումբ ներդրողների: Ըստ գործարքի պայմանների, նոր սեփականատերերը կվճարեն 225 մլն դոլար կազմող ընկերության պարտքը և պարտավորվում են 275 մլն դոլարի ներդրում անել: Ներդրողների խումբը գլխավորում է ԱՄՆ նախագահի վարչակազմի փոքր ձեռնարկատիրության վարչության նախկին ղեկավար Մարիա Կոնտրերաս-Սվիթը և միլիարդատեր Ռոն Բերքլը, գրում է Meduza-ն The Wall Street Journal-ի վրա հղումով: Գործարքը մինչև վերջին պահը հարցականի տակ էր: Դեռևս փետրվարի 25-ին ընկերությունը հայտարարում էր, որ չի հաջողվել համաձայնության գալ ներդրողների հետ և ընկերությունը սնանկության մասին կհայտարարի: 2017-ի աշնանը The New Yorker-ը և The New York Times-ը հետազոտական նյութեր հրապարակեցին պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի կողմից դերասանուհիների հանդեպ սեռական ոտնձգությունների վերաբերյալ: Հասարակական բանավեճ սկսվեց բռնության մասին և այլ դերասանների ու ռեժիսորների հասցեին նոր մեղադրանքներ առաջ քաշվեցին: Հոլիվուդյան դերասանուհիները բռնության դեմ երկու արշավ սկսեցին՝ #MeToo և Timeʼs Up: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |