Սերենա Ուիլյամսը հաղթել է երեխայի ծնվելուց հետո իր առաջին պաշտոնական խաղում

Սերենա Ուիլյամսը հաղթել է երեխայի ծնվելուց հետո իր առաջին պաշտոնական խաղում

PanARMENIAN.Net - Ինդիանա Ուելսում մեկնարկած մրցաշարի առաջին շրջանի խաղում հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը հաղթել է Ղազախստանը ներկայացնող Զարինա Դիյասին, որը 53-րդ տեղն է զբաղեցնում WTA վարկանիշում, 7:5, 6:3 հաշվով:

Լեգենդար թենիսիստուհու համար սա առաջին պաշտոնական հանդիպումն է մենախաղում երեխայի ծնվելուց հետո, որի հայրը հայտնի ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանն է, գրում է Championat.com-ը:

Ուիլյամսի նախորդ հանդիպումը եղել է 2017-ի հունվարի 28-ին Ausralian Open-ի եզրափակչում, որտեղ նա հաղթել է իր քրոջը՝ Վինուս Ուիլյամսին (6:4, 6:4):

Երկրորդ շրջանում 36-ամյա թենիսիստուհու մրցակիցը կլինի նիդերլանդուհի Կիկի Բերթենսը, որը 29-րդ տեղում է WTA վարկանիշում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---