Արոնյանը պարտվել է Կրամնիկին

Արոնյանը պարտվել է Կրամնիկին

PanARMENIAN.Net - Բեռլինում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարում մարտի 12-ին կայացել են երրորդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանը շատ անհաջող անցկացրեց ռուսաստանցի գրոսմայստեր Վլադիմիր Կրամինիկի հետ պարտիան և սպիպված եղավ ընդունել պարտությունն արդեն 27-րդ քայլում:

Երրորդ տուրի արդյունքները. Լևոն Արոնյան-Վլադիմիր Կրամնիկ՝ 0:1, Ֆաբիանո Կարուանա-Շահրիյար Մամեդյարով, Սերգեյ Կարյակին-Ալեքսանդր Գրիշչուկ, Ուեսլի Սո-Դին Լիժեն՝ ոչ ոքի:

Մրցաշարային աղյուսակը երեք տուրից հետո. 1. Կրամնիկ՝ 2.5 միավոր, 2-3. Կարուանա, Մամեդյարով՝ 2-ական, 4-5. Դին Լիժեն, Գրիշչուկ՝ 1.5-ական, 6-7. Արոնյան, Կարյակին՝ 1-ական, 8. Սո՝ 0.5, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Մարտի 13-ին մրցաշարում ընդմիջման օր է:

Մարտի 14-ին՝ չորրորդ տուրում միմյանց հետ կխաղան՝ Կարյակին-Արոնյան, Կրամնիկ-Կարուանա, Գրիշչուկ-Դին Լիժեն, Մամեդյարով-Սո զույգերը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---