DW. Արոնյանն աշխարհի լավագույն շախմատիստներից է

DW. Արոնյանն աշխարհի լավագույն շախմատիստներից է

PanARMENIAN.Net - Աշխարհի 8 լավագույն շախմատիստ է մասնակցում Բեռլինում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարին, որի հաղթողը շախմատի աշխարհի գործող չեմպիոնի մրցակիցն է լինելու: Հաղթողը միայն մեկն է լինելու և հենց նա է մրցելու Մագնուս Կարլսենի հետ:

Deutsche Welle-ն պատմել է աշխարհի լավագույն շախմատիստների, այդ թվում Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանի մասին:

«Հայ գրոսմայստերը բազում հեղինակավոր միջազգային մրցաշարերի հաղթող է: 2017-ին նա առաջին տեղը գրավեց գերմանական Բադեն-Բադենում կայացած Grenke Chess Classic գերմրցաշարում՝ հետևում թողնելով Մագնուս Կարլսենին: 2017-ին նա նաև հաղթել է Կալսենին Սթավանգերում կայացած մրցաշարում»,-գրում է պարբերականը:

Արոնյանից բացի, լավագույն շախմատիստների կազմում են Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Ալեքսանդր Գրիշչուկը, Սերգեյ Կարյակինը, Վլադիմիր Կրամնիկը, Դին Լիժենը, Ուեսլի Սոն, Շահրիյար Մամեդյարովը:

2018-ի նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում գործող չեմպիոնն ու հավակնորդների մրցաշարի հաղթողը 12 պարտիա կխաղարկեն չեմպիոնի տիտղոսի համար:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---