Վենգեր. Մխիթարյանը շատ արագ է մերվում14 մարտի 2018 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի համար անակնկալ չէր այն, որ Հայաստանի ազգային հավաքականի և «զինագործների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արագ հարմարվեց իր նոր ակումբին: Այս մասին գրում է բրիտանական Metro-ն: «Այո, նա մերվում է շատ արագ: Կարծում ենք, սա այն ոճն է, որը սազում է նրան: Նա շատ լավ է ընդունվել և լավ է հարմարվել: Սա այն էր, ինչ ես սպասում էի նրանից»,- ասել է ֆրանսիացի մարզիչը: Աղբյուրը նշում է, որ հայ ֆուտբոլիստը 18 բարդ ամիս է անցկացրել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ենթակայության ներքո: «Մինչ ՄՅՈւ տեղափոխված չիլիացի հաձակվող Ալեքսիս Սանչեսն ակումբում անցկացրած իր 10 հանդիպումից միայն մեկում է արդյունք տվել, Մխիթարյանը բարգավաճում է հարձակողական ոճ ունեցող «Արսենալում»», - նշում է աղբյուրը: Մարտի 11-ին Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» տնային խաղում 3-0 հաշվով հաղթել էր «Ուոթֆորդին»: 59-րդ րոպեին` Մխիթարյանի փոխացնումից հետո, Պիեր Էմերիկ Օբամեյանգը կրկնապատկել է հաշիվը: 77-րդ րոպեին Մխիթարյանը դարձրել է հաշիվը 3-0: Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Արսենալ»-«Ուոթֆորդ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |