«Գահերի խաղի» Նեդ Սթարքը բացահայտել է սերիալի գաղտնիքներից ևս մեկը15 մարտի 2018 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Դերասան Շոն Բինը բացահայտել է, թե ինչ է ասում «Գահերի խաղի» սերիալում իր մարմնավորած կերպարը՝ Նեդ Սթարքը, մահից առաջ: Առաջին եթերաշրջանում Սթարքին գլխատում են՝ մահապատժի ժամանակ նա ինչ-որ բան է շշնջում, սակայն նրա վերջին խոսքերն անհնար է լսել, գրում է Lenta.ru-ն Huffington Post-ի վրա հղումով: «Գահերի խաղի» երկրպագուները տարբեր ենթադրություններ են արել այն մասին, թե ինչ կարող էր ասել Բինի հերոսը՝ ոմանք կարծում են, որ նա արտասանում է «Վալար մարգուլիս» արտահայտությունը, ինչը նշանակում է, որ բոլոր մարդիկ մահկանացու են, կամ բոլորը պետք է մեռնեն: Այդ արտահայտությունը որպես կարգախոս ու գաղտնաբառ է օգտագործում մարդասպանների գաղտնի ընկերակցությունը: Մյուս երկրպագուները կարծում են, որ այդ պահին Սթարքը շփվել է իր որդու՝ Բրանի հետ, որը գերբնական հատկություններ ունի, և ինչ-որ գաղտնիք է հայտնել նրան: Բինը խոստովանել է, որ վերջին պահին քթի տակ ինչ-որ բան մրթմրթալն իր նախաձեռնությունն է եղել: «Դա ուղղակի աղոթք էր: Այդպես էլ լինում է, ճի՞շտ չէ: Ես չեմ կարող մանրամասների մեջ խորանալ, քանի որ չգիտեմ, թե համապատասխան կրոն կար այնտեղ, թե ոչ: Ես ուղղակի մտածեցի թե ինչ կանեի, եթե այդ ամենն իրական լիներ: Ես, հավանաբար, ուղղակի կաղոթեի»,-ասել է դերասանը: Փետրվարին «Գահերի խաղի» երկրպագուները սերիալի սյուժեի առավել հավանական շրջադարձերն են նշել: Ոմանք պնդում են, որ Թագավորական նավահանգիստը և Յոթ թագավորությունների մայրաքաղաքը վերանալու են: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |