Մոնրո Արարատը չի մասնակցի Հայաստանի հավաքականի հավաքին19 մարտի 2018 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Կոլումբիայի «Բոյակա Չիկո» ակումբի պաշտպան Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի նախապատրաստական հավաքին: Ակումբը, որտեղ հանդես է գալիս ֆուտբոլիստը, կարևոր հանդիպումներ պետք է անցկացնի ներքին առաջնությունում, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Ակումբի ղեկավարությունը խնդրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային` թույլ տալ ֆուտբոլիստին չմասնակցել առաջիկա նախապատրաստական հավաքին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր է ստացել Կոլումբիայի «Բոյակա Չիկո» ակումբի պաշտպան Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը: Գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրապարակել էր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմը, որը մարտի 24-ին մասնակցելու է Էստոնիայի հետ ընկերական հանդիպմանը: Մարկոս Պիզզելլին ևս չի միանա հավաքականին ծնկային հոդի վնասվածքի պատճառով: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Կիրանցեցիները փակել են Ոսկեպար տանող ճանապարհը Նրանք նշել են, որ հաշվի չեն առնվել իրենց դիտարկումները ՌԴ ԱԳՆ․ ՀՀ կողմից ՀԱՊԿ–ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ Նա հավելել է, որ կազմակերպությունը շարունակում է աշխատանքը Porsche 911 մոդելի առաջին հիբրիդային տարբերակի մշակումը հաջողությամբ ավարտվել է Համաշխարհային պրեմիերան՝ մայիսի 28-ին Փարիզը մեղադրել է Ադրբեջանին Նոր Կալեդոնիայում անկարգություններին միջամտելու մեջ՝ «գործարք են կնքել» «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա դրանք ֆանտազիաներ չեն, դա իրողություն է»,–ասել Ֆրանսիայի ՆԳ նախարարը |