Ռոնալդուն մտածում է Չինաստան տեղափոխվելու մասին20 մարտի 2018 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտածում է Չինաստան տեղափոխվելու մասին: Այդ մասին Esporte Interativo-ի եթերում հայտարարել է չինական «Գուանչժոու Էվերգրանդ» չինական ակումբի և Բրազիլiայի հավաքականի նախկին մարզիչ Լուի Ֆելիպե Սկոլարին: Նա պատմել է, որ հարձակվողը բազմիցս է հետաքրքրվել Չինաստանում կյանքի մասին: «Ռոնալդուն շատ անգամ է ինձ հարցեր տվել Չինաստանում կյանքի մասին: Ես մանրամասն նկարագրել եմ նրան այդ երկրում ապրուստի բոլոր նրբությունները: Պետք է հասկանք, որ ֆուտբոլից բացի Ռոնալդուն նաև իր ապրանքանիշերն ունի, իր ինդուստրիան, իսկ Չինաստանը՝ սպառման հսկայական շուկա է: Եվ ես ասել եմ նրան այն, ինչ հիմա եմ ասում՝ նա, ով հնարավորություն ունի, պետք է մեկնի Չինաստան»,-ասել է մարզիչը, գրում է Lenta.ru-ն: Հունվարին «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանձնարարել էր Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշին նոր թիմ որոնել իր սայնի համար: Իսպանական ակումբի մի շարք ֆուտբոլիստներ ցանկանում են, որ պորտուգալացին հեռանա Մադրիդից: Ռոնալդուն իր հերթին նրանց է մեղադրել թիմի վերջին շրջանի անհաջողությունների համար: «Ռեալի» կազմում Ռոնալդուն 4 անգամ «Ոսկե գնդակ» է նվաճել: 2017/18թթ. խաղաշրջանում նրա հաշվին 18 գոլ և 4 գոլային փոխանցում կա: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |