ԱԺ-ում «Մարտի 1-ի» վերաբերյալ ԵԼՔ-ի հայտարարության նախագիծը մերժվել է21 մարտի 2018 - 15:53 AMT PanARMENIAN.Net - ԱԺ-ում քվեարկության էր ներկայացվել «2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ ԵԼՔ-ի խմբակցության հեղինակած հայտարարության նախագիծը։ Այն մերժվել է 9 կողմ, 56 դեմ, 7 ձեռնպահ ձայներով: Հայտարարության նախագծին կողմ է քվեարկել միայն ԵԼՔ խմբակցությունը: Վարման կարգով խոսել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, որը նշել է, թե իրենց դաշինքը կիսում է 2008թ. մարտի 1-ի զոհերի հարազատների վիշտը. «Բայց ելնելով ներկայացված նախագծի տառացի մեկնաբանությունից, որտեղ իրավապահ մարմիններին ԱԺ-ի կողմից ուղղված պահանջ կա՝ որոշակի դատավարական գործողություններ կատարել որոշակի ժամկետում, տեսնում ենք Սահմանադրության 4-րդ հոդվածի խախտման վտանգ, ուստի չենք մասնակցի քվեարկությանը», հայտնում է Panorama.am-ը։ Վարման կարգով խոսել է նաև ՀՀԿ պատգամավոր Գևորգ Կոստանյանը: Նա նշել է. «Պետք է փաստել, որ ընդդիմադիրները համակերպվեցին, որ ԱԺ հայտարարության նախագծի բովանդակության հետ կապված իրենց մտահոգությունները չեն փարատվում: Այնուամենայնիվ, նաև վերջակետ փորձեմ դնել Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու հետ կապված երկխոսություններին։ Բոլոր ձայնագրությունները, որի մասին խոսել է Քոչարյանը՝ որպես երկրի նախագահ, քրեական գործում կան, քրեական գործի նյութերին ծանոթանալու իրավունք՝ անկախ մարտահրավերներից ոչ դուք ունեք պարոն Փաշինյան, ոչ ես, ոչ էլ որևէ մեկը այստեղ նստածներից: Դրանք քրեական գործի մաս են, և դրանցով քննությունն է իրականացվում»։ 2008 թվականի Հայաստանի նախագահական ընտրություններին հաջորդեցին բողոքի ցույցերը: Մի շարք բողոքի ակցիաները և հանրահավաքները մեկնարկեցին 2008 թ. փետրվարի 19-ից հետո։ Բողոքներն ուղղված էին ընտրությունների ընթացքում նկատված խախտումների դեմ և կազմակերպված էին նախագահի թեկնածու, Հայաստանի հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կողմից։ Քաղաք բերված ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախման արդյունքում զոհվեց 10 մարդ։ Human Rights Watch-ը դատապարտել է հայկական իշխանություններին խաղաղ ցուցարարների դեմ ուժի և բռնության օգտագործման համար։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |