Paris United. Նեյմարն ուզում է, որ ՊՍԺ-ն գլխավորի Լուիս Էնրիկեն![]() 21 մարտի 2018 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիական ՊՍԺ ֆուտբոլային ակումբի աստղ բրազիլացի Նեյմարը պնդում է, որ թիմի նոր գլխավոր մարզիչը դառնա Լուիս Էնրիկեն, որի հետ նա աշխատել է «Բարսելոնայում»: Հայտնի է, որ Ունաի Էմերին չի մարզելու ՊՍԺ-ն հաջորդ խաղաշրջանում: Նրա պաշտոնին հավակնում են Լուիս Էնրիկեն և Անտոնիո Կոնտեն: Սակայն Նեյմարն ակումբի նախագահ Նասեր Ալ Հելաիֆի հետ զրույցում հասկացրել է, որ իրեն չի գոհացնում Կոնտեի թիմի խաղաոճը, հայտնում է Eurosport Paris United-ի վրա հղումով: Ալ Հելաիֆին պատրաստ է ամեն ինչ անել կատարելու համար Նեյմարի բոլոր ցանկությունները: Լուիս Էնրիկեն «Բարսելոնայում» աշխատելու 3 տարվա ընթացքում հաղթել է 2 Պրիմերայում, Չեմպիոնների լիգայում, 3 անգամ Թագավորի գավաթում, Իսպանիայի սուպերգավաթում, Եվրոպայի Սուպերգավաթում և աշխարհի ակումբային առաջնությունում: Նեյմարը Ֆրանսիայի 2017/18 առաջնությունում 20 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |