Լևանդովսկին կարող է «Ռեալ» տեղափոխվել. Զիդանը կողմ է22 մարտի 2018 - 14:30 AMT PanARMENIAN.Net - «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մյուս խաղաշրջանում կարող է տեղափոխվել «Ռեալ», հայտնում են իսպանական ԶԼՄ-ները: Լևանդովսկին մադրիդյան ակումբի թիվ մեկ տրանսֆերային նպատակն է, գրում է «Սովետսկի սպորտը» AS-ի վրա հղումով: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը դեռ 2013-ից է ուզում ձեռք բերել լեհ ֆուտբոլիստին: Ըստ պարբերականի, «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հավանություն է տալիս Լևանդովսկու տեղափոխմանը: Նշվում է նաև, որ «Ռեալը» համաձայնության է եկել ֆուտբոլիստի գործակալ Պինի Զահավիի հետ: Ինքը ֆուտբոլիստը պատրաստ է փոխել ակումբը: Ընթացիկ խաղաշրջանում 29-ամյա Ռոբերտ Լևանդովսկին 37 խաղ է անցկացրել «Բավարիայի» կազմում և 32 գոլի և 4 գոլային փոխանցմնա հեղինակ դարձել: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |