Յուրա Մովսիսյանը միացել է շվեդական «Յուրգորդեն» ակումբին

Յուրա Մովսիսյանը միացել է շվեդական «Յուրգորդեն» ակումբին

PanARMENIAN.Net - Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» և Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը 6 ամսվա պայմանագիր է կնքել շվեդական «Յուրգորդեն» ակումբի հետ՝ այն հետագայում երկարաձգելու հնարավորությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ինքը՝ ֆուտբոլիստը:

«Սա լավ հնարավորություն է շվեդական այս հիանալի ակումբում խաղալու համար: Անհամբերությամբ սպասում եմ իմ այս նոր «ուղու» մեկնարկին»,- գրել է 30-ամյա հայ ֆուտբոլիստը:

Յուրա Մովսիսյանն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է MLS-ում` հանդես գալով այդ ակումբում 2007-2009 թթ: 2013-ի մարտին նա ընդգրկվել է մոսկովյան «Սպարտակ» ակումբի կազմում: 30-ամյա հայ ֆուտբոլիստը ամերիկյան ակումբ է տեղափոխվել 2016-ին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---