ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՀԱՄԱՏԵՂ ԼՈՒԾԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ17 սեպտեմբերի 2002 - 19:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը պատրաստ է հնարավոր ամեն ինչ անել տարածաշրջանում առկա խնդիրների լուծման համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը` պաշտոնական այցով Երեւանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Դավիթ Թեւաձեի հետ հանդիպման ընթացքում: Վարչապետի խոսքերով` «տարածաշրջանում կան խնդիրներ, որոնց լուծումը կախված է միայն դրանք կարգավորելու ցանկությունից»: Հանդիպման ընթացքում Մարգարյանն անհանգստություն է հայտնել Վրաստանի Սամցխե-Ջավախեթի շրջանում բնակվող հայերի ծանր սոցիալական վիճակի կապակցությամբ եւ Հայաստանի կողմից պատրաստակամություն է հայտնել աջակցել տվյալ տարածաշրջանի զարգացմանն ուղղված սոցիալ-տնտեսական ծրագրերի մշակմանը եւ իրականացմանը: Վարչապետը նշել է, որ Ջավախքում կյանքի բարելավման շահագրգռվածության մասին փոխադարձ հավաստիացումներից անհրաժեշտ է անցնել կոնկրետ գործերի` դրանով իսկ կանխել ավելորդ լարվածությունը եւ բազմաթիվ շահարկումները: Թեւաձեն համաձայնվել է, որ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման համար անհրաժեշտ է ձեռնարկել համատեղ ջանքեր: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Հունգարիայի ԱԳ նախարար. Պատրաստվում ենք ՀՀ և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել Հուլիսի 1-ից Հունգարիան է ստանձնում ԵՄ նախագահությունը ՀՀ նախագահն ԱՄՆ է մեկնում Նա աշխատանքային այցով կլինի Կալիֆորնիայում |