Սարկոզին կկանգնի դատարանի առջև արդարադատության մարմիններին կաշառելու մեղադրանքով

Սարկոզին կկանգնի դատարանի առջև  արդարադատության մարմիններին կաշառելու մեղադրանքով

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կկանգնի դատարանի առջև արդարադատության մարմիններին կաշառելու մեղադրանքով: Սարկոզիի գործով մարտի 29-ին գործ է հարուցվել կոռուպցիայի և ապօրինի ազդեցության մեղադրանքով:

Սարկոզիի փաստաբանները հայտարարել են որոշումը բողոքարկելու մասին, գրում է Deutsche Welle-ն AFP գործակալության վրա հղումով:

Ըստ քննության տվյալների, Սարկոզին 2014-ին իր փաստաբանի միջոցով փորձել է կաշառել Ազիբերին, որն այն ժամանակ դատախազի պաշտոն էր զբաղեցնում վճռաբեկ դատարանում: Նախկին նախագահին հետաքրքրում էր 2007-ին իր նախընտրական արշավի ապօրինի ֆինանսավորման մասին քննության ընթացքը: Խոսքը L'Oreal-ի ժառանգ Լիլիան Բետանկուրի կողմից ֆինանսավորվելու մասին է: 2013-ին դատարանն արդարացրեց նրան այդ գործով, սակայն Սարկոզիի և նրա փաստաբանի հեռախոսազրույցները, որ գաղտնալսվել էին մեկ այլ գործի շրջանակում, թույլ տվեցին քննությանը նոր հանցանշաններ ստանալ նախկին նախագահի դեմ:

Քննությունը պարզել է, որ Սարկոզիի փաստաբանը լավ պաշտոն է առաջարկել Ազիբերին Մոնակոյում՝ Բետանկուրի գործով տեղեկատվության դիմաց: Էրզոգի և Ազիբերի դեմ մասնագիտական գաղտնիքը խախտելու մեղադրանքներ են առաջադրվել:

Սարկոզին Ֆրանսիայի նախագահ էր 2007-2012-ին: Նա մի շարք սկանդալների մասնակից է: Նրա դեմ նաև պաշտոնական քննություն է սկսվել Լիբիայի նախկին բռնապետ Մուամմար Քադդաֆիից 2007-ի ընտրարշավի ժամանակ ապօրինի միջոցներ ստանալու մեղադրանքով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---