Յուրի Լուժկով. Մոսկվան Հայաստանի գլխավոր գործընկերներից մեկն է24 մարտի 2008 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Անցած տարվա ընթացքում ապրանքաշրջանառությունը Մոսկվայի եւ Հայաստանի միջեւ աճել է 65 տոկոսով, հաղորդել է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ: «Եթե 2006 թվականին ապրանքաշրջանառությունը Մոսկվայի եւ Հայաստանի միջեւ կազմում էր 104,5 մլն դոլար, ապա անցած տարվա առաջին կիսամյակում այն արդեն հասել էր 70, 5 մլն դոլարի, անցայլ տարվա ընթացքում` աճել էր եւս 65 տոկոսով»,-ասել է Լուժկովը: Նա նշել է, որ Մոսկվան Հայաստանի գլխավոր գործընկերներից մեկն է: «Վերջերս Հայաստանում մենք բացեցինք Մոսկվայի տունը, որտեղ գործարարները կարող են ստանալ ողջ անհրաժեշտ իրավաբանական կամ այլ աջակցությունը` Ռուսաստանի մայրաքաղաքում իրենց գործը կազմակերպելու համար: Բացի այդ, մենք շարունակում ենք զարգացնել մեր կապերը ներդրումային գործընկերության ոլորտում: Առավել եւս, որ Հայաստանն ունի օբյեկտների եզակի հավաքածու Մոսկվայում ներդրումային զարգացման համար»,-ասել է Լուժկովը: Նա հաղորդել է, որ մոտ ապագայում Մոսկվայում կբացվի ժամանակակից մեծածախ կենտրոն, որը շատ կարեւոր է ներդրումային ոլորտի հարցեր լուծելու համար Մոսկվայի եւ Հայաստանի միջեւ: Նրա խոսքերով, արդեն եկող տարի Մոսկվայում կկառուցվի եւ շահագործման կհանձնվի հայ առաքելական եկեղեցու եզակի մի համալիր, որը նախատեսվում էր կառուցել երեք տարի առաջ: Բացի եկեղեցուց, համալիրի մեջ կլինեն մեծ գրադարան, հյուրանոց եւ նստավայր եկեղեցականների համար: «Վերջերս Հայաստանում կայացան Հայաստանի նախագահի ընտրություններ, որտեղ համոզիչ հաղթանակ տարավ Սերժ Սարգսյանը, որին ես կցանկանայի շնորհավորել»,-ասել է Լուժկովը` դիմելով ՀՀ նորընտիր նախագահին, նշելով, որ ընտրությունները Հայաստանում բարդ էին: «Մենք տեսանք տարբեր իրադարձություններ, որ կատարվեցին երկրում ընտրություններից հետո: Դա վկայում է այն մասին, որ երկրում կան տարբեր դիիրքորոշումներ եւ տեսակետներ, սակայն այնուամենայնիվ, ժողովրդի մեծամասնությունը սատարեց Ձեզ»,-հայտարարել է Մոսկվայի քաղաքապետը` նշելով, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ միշտ չափազանց սերտ կապեր են եղել, հույս է հայտնել, որ ռազմավարական գործընկերությունը կզարգանա նաեւ ապագայում, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |