Վարդան Օսկանյանը մասնակցելու է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

PanARMENIAN.Net - Մարտի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը կմեկնի Մոսկվա` մասնակցելու մարտի 28-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նիստի օրակարգում ընդգրկված են քննարկումներ 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65-րդ տարելիցի տոնական միջոցառումների նախագծի, 2008-2010թթ. համար տեղեկատվական անվտանգության ապահովման հայեցակարգի իրականացման, նաեւ թմրանյութերի եւ հոգեմետ նյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարին ուղղված համագործակցության ակտիվացման վերաբերյալ:



Կքննարկվեն նաեւ ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարությունների միջեւ խորհրդակցությունների անցկացման եւ ԱՊՀ հետագա զարգացման հայեցակարգի իրականացման հիմնական միջոցառումների նախագծի հետ կապված հարցեր:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---