Despacito ռեկորդային տեսահոլովակը հեռացվել է YouTube-ից

Despacito  ռեկորդային տեսահոլովակը հեռացվել է YouTube-ից

PanARMENIAN.Net - Պուերտոռիկացի երաժիշտ Լուիս Ֆոնսիի Despacito կոմպոզիցիայի պաշտոնական տեսահոլովակը հեռացվել է YouTube-ից: Դա տեղի է ունեցել հաքերային հարձակման հետևանքով՝ հավանաբար, գրոհի են ենթարկվել Vevo երաժշտական աքաունթները, գրում է Lenta.ru-ն The Independent-ի վրա հղումով:

Տեսահոլովակի փոխարեն մի տեսանյութ է հասանելի, որտեղ դիմակավոր և բռնավորների շորերով մարդիկ զենքն ուղղում են կադր: Despacito-ից բացի, հեռացվել են Շաքիրայի, Սելենա Գոմեսի, Թեյլոր Սվիֆթի և Դրեյքի կոմպոզիցիաները, որոնք բոլորը հրապարակված էին Vevo երաժշտական աքաունթում:

Պարբերականը պնդում է, որ հաքերային գրոհի ետևում կանգնած է Prosox կամ Kuroi'sh խմբավորումը: Հաքերները գրություն են թողել իրենց հոլովակի տակ. «Ազատություն Պաղեստինին»:

Ապրիլի 5-ին Despacito տեսահոլովակը հավաքել է ռեկորդային 5 մլրդ դիտում՝ ամենադիտված տեսահոլովակը դառնալով YouTube-ի պատմության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---