Փաշինյան․ Պահանջում ենք ՀՀԿ-ի համատարած կապիտուլյացիա (Թարմացվող)

Փաշինյան․ Պահանջում ենք ՀՀԿ-ի  համատարած կապիտուլյացիա (Թարմացվող)

PanARMENIAN.Net - Առավոտյան ժամը 11-ից Երևանի փողոցներում մեկնարկալ են զանգվածային բողոքի ակցիաները՝ ընդդեմ գործող իշխանությունների: Ապրիլի 24-ին ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ժողովրդական շարժումը պահանջում է իշխող ՀՀԿ-ի հեռացումը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կարեն Կարապետյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումը չի կայանա: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ օրենքը բացառում է Փաշինյանի` վարչապետի պաշտոնակատար դառնալը:

Երեկոյան՝ ժամը 19։00-ին Հանարապետության հրապարակում տեղի կունենա հերթական հանրահավաքը։

16։45 Փաշինյանը Հանրապետության հրապարակում է։ Նա ասում է՝ պահանջում ենք ՀՀԿ-ի համատարած, առանց նախապայմանների կապիտուլյացիա։

Փաշինյանը նույնպես ասաց, որ այսօր պաշտոնապես ժողովրդին են միացել ծառայության մեջ գտնվող ոստիկաններ։ Նա ասաց, նաև որ երկու ժամով հեռանում է՝ կարևոր հանդիպումներ ունի։

15։40 Սևանում նույնպես ընդվզում են։

14:05 Երևանի խցանումները 14։00 դրությամբ՝ ըստ Yandex-ի։

․․․ և ըստ Google-ի

13։47 Դալմայի աշխատակիցների մասնակցությամբ փակվել է Ծիծեռնակաբերդի խճուղին։ Հրապարակն արգելափակված է բեռնատարներով։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---