Հայաստանի նախկին նախագահի 20 կողմնակիցներ հացադուլ են հայտարարել

PanARMENIAN.Net - Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ձերբակալված կողմնակիցները հայտարարությամբ են հանդես գալիս, որում կոչ են անում Հայաստանի իշխանություններին դադարեցնել անօրինական գործողություններն եւ բռնության կիրառումը անմեղ քաղաքացիների նկատմամբ, ինչպես նաեւ անմիջապես վերանայել նրանց ներկայացված մեղադրանքները:



«Եթե մեր պահանջները չկատարվեն, եւ անհապաղ չվերանայվեն մեզ մեղսագրված հանցագործությունները, մենք` քաղաքական բանտարկյալներս, ապրիլի 2-ից մեկ օրյա հացադուլ ենք հայտարարելու, իսկ ապրիլի 9-ից` անժամկետ»,- ասվում է առաջին նախագահի կողմնակիցների հայտարարության մեջ: Նրանք նաեւ նշում են, որ իրենք հրաժարվել են նախաքննության հետ համագործակցելուց` համարելով, որ մեղսագրված ՀՀ Քր. օր. 300 եւ 225 հոդվածները թելադրված են վարչապետի եւ նախագահի կողմից:



«Համոզված ենք, որ արդարությունը կհաղթանակի, եւ ի վերջո կպարզվի ողջ ճշմարտությունը, իշխանությունը յուրացնողներն ու իրական մարդասպանները կկանգնեն դատարանի առջեւ»,- ասվում է հայտարարության մեջ, որը ստորագրել են Մյասնիկ Մալխասյանը, Խաչիկ Սիմոնյանը, Գագիկ Հովհաննիսյանը, Կարապետ Ռուբինյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Հովիկ Հարությունյանը, Հուսիկ Բաղդասարյանը, Սամվել Աբովյանը, Արթուր Շահնազարյանը, Սուրեն Սուրենյանը, Իսահակ Մալխասյանը, Աշոտ Զաքարյանը, Սմբատ Այվազյանը, Շոթա Սաղաթելյանը, Ալեքսան (Հենրիկ) Վարդանյանը, Արարատ Զուրաբյանը, Գուրգեն Եղիազարյանը, Մասիս Այվազյանը, Պետրոս Մաքեյանը, Վահագն Հարեյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---