Շավարշ Քոչարյան. Որևէ գործընկեր չի փորձել միջամտել Հայաստանի ներքին գործերին

Շավարշ Քոչարյան. Որևէ գործընկեր չի փորձել միջամտել Հայաստանի ներքին գործերին

PanARMENIAN.Net - Որևէ գործընկեր չի փորձել միջամտել Հայաստանի ներքին գործերին: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Նա կարևորել է, որ արտաքին գերատեսչությունն այս օրերին աշխատի ավելի ուշադիր և ուժեղացված ռեժիմով, հայտնում է Aysor.am-ը:

Նոր իշխանությունների հետ աշխատելու մտադրության մասին հարցին Շավարշ Քոչարյանը չի պատասխանել՝ հավելելով, որ իր անձնական պլանների մասին ընդհանրապես չի խոսում:

«Բայց կարևորում եմ, որ հիմա բոլոր պետական կառույցները աշխատեն նույն ռիթմով, որը շատ կարևոր է երկրի համար, անվտանգության համար և նաև միջազգային հեղինակության համար», - ասել է նա:

Շավարշ Քոչարյանն նշել է, որ ամենակարևորն այն է, որ ամեն ինչ պետք է ստանա խաղաղ հանգուցալուծում օինականության, սահմանադրության սահմաններում և դրա բոլոր նախանշանները կան:

Ապրիլի 25-ին ԵԼՔ դաշինքը վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին: Հայտնի դարձավ նաև, որ դեռևս իշխող ՀՀԿ-ն պատրաստ է առանց նախապայմանների քննարկել ընդդիմության օրակարգը:ՀՀ ԱԺ-ն վարչապետի ընտրության հարցը կքննարկի մայիսի 1-ին: Այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---