Եվրոպական երկրների դեսպանները կարևորում են ՀՀ նախագահի դերը իրավիճակի կարգավորման գործում

Եվրոպական երկրների դեսպանները կարևորում են ՀՀ նախագահի դերը իրավիճակի կարգավորման գործում

PanARMENIAN.Net - Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի,Չեխիայի, Հունաստանի, Բուլղարիայի, Շվեյցարիայի արտակարգ ևլիազոր դեսպաններին և Ռումինիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին:

Մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված իրավիճակի շուրջ: Եվրոպական երկրների դեսպանները հույս են հայտնել, որ ամեն ինչ պետք է կարգավորվի սահմանադրության շրջանակներում և կարևորել Հանրապետության նախագահի դերը այդ գործում:

Հանրապետության նախագահը մեծապես կարևորել է եվրոպական երկրների և ԵՄ հետ հարաբերությունների հետագա զարգացումը և խորացումը:

Նախագահը խոսել է նաև տարվա ընթացքում կայանալիք Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին և Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի պատշաճ անցկացման մասին, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Մայիսի 1-ին ԱԺ-ում կայանալու են վարչապետի ընտրություններ։ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ԵԼՔ-ն առաջադրելու է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, այլ խմբակցությունների դիրքորոշումը հայտնի չէ։

Վարչապետ ընտրելու համար պետք է 53 ձայն, ՀՀԿ-ն ունի 58 մանդատ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---