ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆՆԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ ԼԱՅՆ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ

PanARMENIAN.Net - Հարավային Ադրբեջանի Ազգային վերածննդի շարժման առաջնորդները օրերս հայտարարել են Իրանը դաշնային պետության վերածելու իրանցի ադրբեջանցիների մտադրության մասին: Եվ, եթե Թեհրանը ադրբեջանցի ակտիվիստների դեմ զենք կիրառի, գրում է «Նովիե իզվեստիա» ռուսական թերթը, ապա նրանք զինված պայքար կսկեն իրենց անկախության համար: Շարժման առաջնորդները մտադիր են բարոյական եւ նյութական օգնություն ստանալ ԱՄՆ-ից, որտեղ նրանք վերջերս մի շարք հանդիպումներ են անցկացրել տարբեր մակարդակի պաշտոնյաների հետ: Փորձագետները գտնում են, որ ԱՄՆ-ի համար ադրբեջանցիների ազգային-ազատագրական պայքարը Իրանը փլուզելու լավագույն միջոցը կհանդիսանա: Թերթի կարծիքով, ամերիկացիները, կարծես թե, արդեն սկսել են խաղարկել Իրանում «ադրբեջնական խաղաքարտը»: Բաքվում նրանց փողերով օրինականորեն, Իրանում ադրբեջանցի անջատողակններին սատարող քաղաքական կազմակերպություններ են ստեղծվում, օրինակ, այնպիսին, ինչպես «Մեծ Ադրբեջանի միությունը»: Իրանի ադրբեջանցիների ազգային-ազատագրական շարժմանը աջակցում են նաեւ Ադրբեջանի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունները` «Ադրբեջանի ազգային ճակատը», «Մուսավաթը» եւ մյուսները: Ավելին, գրում է թերթը, Հարավային Ադրբեջանի խորհրդարանի նախաձեռնող խմբի Բաքվի գրասենյակի նախագահ Ասլան Հալիդին առաջարկում է ադրբեջանցիներին ընդհանրապես դուրս գալ Իրանի կազմից: Այսօր ադրբեջանցիների քանակը Իրանում, տարբեր գնահատականներով, տատանվում է 20-ից 30 միլիոնի սահմաններում: Հիմնականում, նրանք բնակվում են Իրանի հյուսիս-արեւմտյան երեք խոշոր գավառներում` Արեւմտյան Ադրբեջան, Արեւելյան Ադրբեջան եւ Մուղան: Զգալով ադրբեջանցի ակտիվիստների աշխուժացումը` Թեհրանը շտապ միջոցներ է ձեռնարկում: Մուղանի գավառ են տեղափոխվել արդեն «իսլամական հեղափոխության պահապանների» զգալի քանակով զորակազմեր: Սակայն Թեհրանին հատկապես մտահոգում են այն լուրերը, թե ԱՄՆ-ն նախատեսում է Ադրբեջանում տեղակայել իր զորքերի 15-հազարանոց զորակազմը: Այդ լուրերը պաշտոնապես չեն հաստատվել, սակայն, նման հնարավորություն գոյություն ունի: Ինչպես ենթադրում է թերթը, դա կարող է արվել, օրինակ, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակատարի պաշտպանության պատրվակով:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---