Գյումրեցիները մտել են քաղաքապետարանի շենք

Գյումրեցիները մտել են քաղաքապետարանի շենք

PanARMENIAN.Net - Մայիսի 2-ին գյումրեցիները մտել են քաղաքապետարանի շենք ու պահանջում են, որ քաղաքապետ Սամվել Բալասանյանը դուրս գա և միանա իրենց:

Բալասանյանը քաղաքապետ է դարձել ՀՀԿ ցուցակով, բայց տարիներ առաջ նա ԲՀԿ անդամ էր, ինչպես նաև նախորդ գումարման ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության պատգամավոր:

Գյումրիի որոշ դպրոցների և բուհերի աշակերտներն ու ուսանողները դասադուլ են անում:

Մայիսի 2-ին Հայաստանում նոր թափով վերսկսվել են բողոքի ակցիաները երկրի իշխանությունների դեմ: Երևանի ժամանակով 8:15-ից հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոց արգելափակելով երթևեկությունը երկրի տարբեր քաղաքներու, ինչպես նաև մայրուղիները:

Մեկ ժամվա ընթացքում գրեթե ամբողջովին դադարեցվել է երթևեկությունը Երևանում, փակ են մայրուղիները: Ցուցարարներին հաջողվել է նաև փակել դեպի օդանավակայան տանող ճանապարհը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---