ՀՀԿ-ականը լքել է կուսակցությունը՝ մեղադրելով գլխավոր սկզբունքը դավաճանելու մեջ

ՀՀԿ-ականը լքել է կուսակցությունը՝ մեղադրելով գլխավոր սկզբունքը դավաճանելու մեջ

PanARMENIAN.Net - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի դասախոս, ՀՀԿ-ական Արտակ Առաքելյանը հայտարարել է կուսակցությունը լքելու մասին՝ մեղադրելով իր գլխավոր սկզբունքին դավաճանելու մեջ։

«Կուսակցությունն ապրիլի 17-ից հետո սկիզբ առած համաժողովրդական պայքարի շրջանակներում ժողովրդի օրինական և արդարացի պահանջին ականջալուր չի լինում, որը ըստ իս հակասում է ՀՀԿ հիմնական սկզբունքին՝ կուսակցությանս հետ, բայց ազգիս համար։ Իրոք ցավում եմ, որ կուսակցության քաղաքական ընթացքն այս ուղղությամբ է ընթանում», - գրել է նա իր դիմումում։

Մայիսի 2-ին հազարավոր մարդիկ փակել են Հայաստանի տարածքում հարյուրավոր ճանապարհներ, այդ թվում՝ միջպետական մայրուղիներ ու դեպի Զվարթնոց օդանավակայան ճանապարհը։

Ակցիաները հետևել են մայիսի 1-ին ՀՀԿ կողմից ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ընտրությունը տապալելուն։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---