Մոտ 6 մլն դրամ․ Փաշինյանը հրապարակել է «թավշյա» հեղափոխության ծախսերը

Մոտ 6 մլն դրամ․ Փաշինյանը հրապարակել է «թավշյա» հեղափոխության ծախսերը

PanARMENIAN.Net - Ընդդիմության ծախսերը ապրիլի բողոքի ակցիաների կազմակերպման համար ապրիլի 10-23-ն ընկած ժամանակահատվածում կազմել են 6․074․350 դրամ։

Ծախսերի համապատասխան աղյուսակները հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։

Բողոքի ցույցերը Երևանում սկսվել էին ապրիլի 13-ին, ապրիլի 23-ը Սերժ Սարգսյանի հրաժարականի օրն է։ Դրանից հետո ընդդիմության պայքարն, այնուամենայնիվ, չի ավարտվել՝ շարունակվելով մինչև մայիսի 2-ը՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու պահանջով

Գումարը հիմնականում ծախսվել է դրոշների, տեխնիկայի վարփակալության ու սնունդ գնելու համար։

Ընդամենը ընդդիմության շարժմանը հանգանակվել էր 7․769․800 դրամ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---